Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է News.am-ը։
«ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։
Միացյալ Նահանգները կոչ են անում Հայաստանի եւ Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական քննարկումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու համար հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման»,- ասված է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարության մեջ։