Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները հասցեական մարդասիրական օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանի հեռավոր բնակավայրերի 20 բազմազավակ ընտանիքներին, փոխանցում է Այսօր-ը։
Մարդասիրական ակցիայի շրջանակներում ռուս խաղաղապահները 100 կմ երթ են կատարել Ստեփանակերտ քաղաքից դեպի Աղավնո գյուղ և Լաչինի շրջանի Լաչին քաղաքը, փոխանցել են խոհանոցային և պարենային հավաքածուներ բազմազավակ ընտանիքներին:
Ընթացիկ շաբաթ մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները շուրջ 2.5 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնություն են տրամադրել կյանքի համար առավել բարդ պայմաններում հայտնված ավելի քան 300 մարդու:
Ռուս զինծառայողներն անհատական մոտեցում են ցուցաբերում շփման գծի մերձակայքում բնակվող քաղաքացիներին:
Հեռավոր բնակավայրերի բնակիչները պարբերաբար ապահովվում են առաջին անհրաժեշտության իրերով: