Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 233 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 229603: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4604 (+7) դեպք, մահվան ևս 1119 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4378 անձ: Ապաքինվել է 219502 անձ: