Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին, հայտնում է IRNA գործակալությունը:
Ղաթիբզադեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային կոնֆլիկտների շարունակման կապակցությամբ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել:
Նա ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորում փնտրելու անհրաժեշտությունը:
Կոչ անելով երկու կողմերին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: