Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 264 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 229867: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4608 (+4) դեպք, մահվան ևս 1121 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4437 անձ: Ապաքինվել է 219701 անձ: