Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի հնագույն Ամարաս վանք ուխտավորների այցի նախօրեին, փոխանցում է aysor.am-ը:
Սահմանազատման գծի մոտակայքում գտնվող վանական համալիրի օբյեկտներում պատարագի նախօրեին խաղաղապահները միջոցներ են ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու, ինչպես նաև ուխտավորների Ստեփանակերտ - Ամարաս վանք և հետադարձ երթուղու ավտոշարասյան տեղաշարժման անվտանգությունն ապահովելու համար:
Ընդհանուր առմամբ, Ամարասի վանքին հարող ավելի քան 20 օբյեկտ և մոտ 5 հեկտար տարածք ստուգվել են կասկածելի անձանց և առարկաների առկայության համար: