Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար: Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Հուլիսի 19-ին Վահագն Մելիքյանն ազատվել էր արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: