Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում գազի տարանցման մասին երկարաժամկետ համաձայնագիր կնքելու հարցի շուրջ: Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով, աշխատանքային խումբը ռուս-թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում քննարկել է ռուսական «Գազպրոմ էքսպորտ»-ի և թուրքական «Բոտաս»-ի միջև առկա խնդիրները:
«Սա երկարաժամկետ [գազի] տարանցման պայմանագիր կնքելու մասին է»,-ասել է նա ՝ չնշելով պայմանագրի մանրամասները:
Ռուսաստանը գազ է մատակարարում Թուրքիային Սև ծովով անցնող «Թուրքական հոսք» խողովակաշարով: Գազատարի նախագծային հզորությունը 31,5 միլիարդ խորանարդ մետր գազ է տարեկան, այն նախատեսված է Թուրքիա և Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպայի այն երկրներին գազ մատակարարելու համար, որոնք տարանցվում են թուրքական տարածքով: