Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 31-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 230110: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4614 (+6) դեպք, մահվան ևս 1121 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4511 անձ: Ապաքինվել է 219864 անձ: