Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում օգոստոսի 1-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 230339: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4619 (+5) դեպք, մահվան ևս 1122 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4612 անձ: Ապաքինվել է 219986 անձ: