Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում օգոստոսի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 230476: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4621 (+2) դեպք, մահվան ևս 1122 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4600 անձ: Ապաքինվել է 220133 անձ: