Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 237 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում օգոստոսի 3-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 230713: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4621 (+0) դեպք, մահվան ևս 1122 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4681 անձ: Ապաքինվել է 220289 անձ: