ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել։ Նախկին պաշտոնյաների գեակշռող մասը վերանշանակվել է։
Նշանակվածների թվում մի նոր դեմք կա, Հայաստանի նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դարձել է արդարադատության նախարար։
Փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը, Ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանը, որը էկոնոմիկայի նախարար է աշխատել նաև Փաշինյանի օրոք, առողջապահության նախարարն Անահիտ Ավանեսյանն է, էկոնոմիկայի նախարարը՝ Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարը՝ Վահրամ Դումանյանն է, ԱԻ նախարարը՝ Անդրանիկ Փիլոյանը։