Ուկրաինայի կառավարությունը ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակել Մերի Հակոբյանին, ով նախկինում ղեկավարում էր ՆԳՆ միջազգային համագործակցության վարչությունը: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
«Կառավարությունը Մերի Անդրանիկովնա Հակոբյանին նշանակել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ», - գրել է պատգամավորը իր Telegram-ի ալիքում: