ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատուրյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու վերաբերյալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահագն Խաչատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար», - ասված է հրամանագրում։