Արագ շախմատի Chessable Masters օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, փոխանցում է News.am-ը։
Հայ գրոսմայստերը մրցամարտի առաջին օրը երեք պարտիայում առավելության հասավ 2,5։0,5 հաշվով, երկրորդ օրը՝ 2։1 հաշվով։
Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի վիետնամցի Կուանգ Լիեմ Լիի և Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի դիմակայության հաղթողը։
Chessable Masters մրցաշարը 1,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող Meltwater Champions Chess Tour-ի 8-րդ փուլն է։