Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, գործարկվելու է համայնքում առկա շչակը: Նախարարությունից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ: