Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում օգոստոսի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 231322: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4632 (+7) դեպք, մահվան ևս 1124 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4949 անձ: Ապաքինվել է 220617 անձ: