Ստեփան Գևորգյանն ազատվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ստեփան Գևորգյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Ստեփան Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։