Բաշար Ասադը հաստատել է նոր կառավարության կազմը

19:33     10 օգոստոսի, 2021

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել է արաբական հանրապետության նոր կառավարության կազմը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սիրիական պետական ​​SANA գործակալությանը:

Սիրիայի նախագահի հրամանագրի համապատասխան՝ Ալի Աբդուլա Այուբը պահպանել է փոխվարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները: Ֆեյսալ Միկդադը կշարունակի ղեկավարել արտաքին գործերի և էմիգրանտների գործերի նախարարությունը, իսկ Քենան Յագին՝ ֆինանսների նախարարությունը: Մուհամմեդ Խալեդ Ռահմոնը մնացել է ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում:

29 նախարարներից 25-ը նախկին կառավարության կազմում էին, որը ղեկավարում էր Արնուսը. վերջիններս պահպանել են իրենց պաշտոնները:


© armedia.am