Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարություններին: Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում, մասնավորապես, նշել է.
«Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում: Ներկայում Արցախն ունի 120 հազար բնակիչ, ոչ թե 25 հազար: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ պատասխանը Ալիևի այն խոստովանությունը, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել»:
On #Aliyev's recent interview:
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) August 16, 2021
1. Lies don't become truths by repeating; #Artsakh/#Karabakh now has 120,000 population, not 25,000;
2. Artsakh will never be a part of #Azerbaijan, forget;
3. We expect clear reaction by intl community on his confession that Az launched the war.