Աֆղանստանից ԱՄՆ-ի անկազմակերպ դուրս գալու պատճառով Ռուսաստանն ու Չինաստանը կարող են հասանելիություն ստանալ ամերիկյան լքված տեխնիկային, որը ներկա պահին գտնվում է «Թալիբան» ծայրահեղական շարժման տիրապետության տակ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես մտադիր էի վերցնել բոլոր սարքավորումները:Մենք այնտեղ Blackhawk տեսակի ուղղաթիռներ ունենք, բոլորովին նոր, միլիարդավոր դոլարներ արժողությամբ, այժմ դրանց հասանելիություն կունենան Ռուսաստանն ու Չինաստանը»,- ասել է Թրամփը:
Բացի այդ, Թրամփը նաև հիմնավորել է ամերիկյան բոլոր սարքավորումները վերցնելու մտադրությունները նրանով, որ «գիտեր, որ կառավարական զորքերը չեն կռվելու»:
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը Ջո Բայդենի ղեկավարությամբ Թրամփն անվանել է «ամենամեծ նվաստացումը»: