«Թալիբան» արմատական շարժումն ընթացիկ տարվա ապրիլ ամսից մինչև հունիսի վերջը շարունակել է «Ալ Քաիդա»-ին ապաստան տրամադրել Աֆղանստանի տարածքում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը հայտարարել էր, որ թալիբները թույլ չեն տա «Ալ Քաիդա»-ին և ահաբեկչական մյուս խմբավորումներին գործունեություն իրականացնել Աֆղանստանի տարածքում: «Թալիբան»-ը շարունակել է հարաբերություններ պահպանել «Ալ Քաիդա»-ի հետ՝ ահաբեկչական խմբավորմանը ապաստան տրամադրելով Աֆղանստանում»,- ասվում է Պենտագոնի՝ Կոնգրեսին ներկայացրած վերջին եռամսյակային հաշվետվության մեջ:
Նշվում է նաև, որ «ԻՊ-Խորասանը» վերջին ամիսներին հարձակումներ է գործել ենթակառուցվածքների վրա՝ Աֆղանստանի կառավարությանը վարկաբեկելու նպատակով, որպեսզի ցույց տա վերջիններիս կողմից երկրում անվտանգություն ապահովելու անկարողությունը: