Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել արտաքին գործերի նախարար», - ասված է հրամանագրում։