Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 19-ին հանդիպել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Արցախի կարգավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքէջից:
Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ առկա իրողություններում կուսակցական շահը պետք է ստորադասվի համազգային նպատակներին: Նույն միտքը Արթուր Թովմասյանը նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն է ընդգծել:
«Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումը Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է», - շեշտել է խորհրդարանի ղեկավարը:
Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված հարցեր: