«Թալիբան» արմատական շարժումն օգոստոսի 19-ին հռչակագիր է արձակել Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ: Այդ մասին Twitter-ում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա իր օգտահաշվի հաղորդագրության մեջ տեղադրել է փաստաթղթի հղումը՝ կցագրմամբ, որ դա «Աֆղանստանի Իսլամական Հանրապետության հռչակագրին է բրիտանական տիրապետությունից երկրի անկախության 102-րդ տարեդարձի առթիվ:
Այն երկրում վերահսկողություն հաստատելուց հետո առաջին նման պաշտոնական փաստաթուղթն է համազգային իրադարձության հետ կապված:
«Աֆղանացիները շատ հպարտ են, որ իրենց երկիրն այսօր գտնվում է ամերիկյան օկուպացիայից անկախ լինելու շեմին: Այն աստվածային օրհնություն է, որի համար պետք է երախտապարտ լինեն բոլոր աֆղանցիները: Մենք պետք է աշխատենք միասին և անկեղծորեն` ի շահ մեր երկրում իսլամական համակարգի շահերի, ինչպես նաև հանուն վերակառուցման և պետության բարգավաճման », - ասվում է փաստաթղթում:
«Հարյուր երկու տարի առաջ Աֆղանստանի մոջահեդները [ազատամարտիկները] անկախություն ձեռք բերեցին բրիտանական գաղութատիրությունից ութսունամյա դիմադրության արդյունքում: <...> Բրիտանական կայսրության փլուզումը՝ աֆղան մոջահեդների ձեռքով, համարվեց դարի ամենամեծ իրադարձությունը, և աշխարհի շատ այլ դատապարտված ազգեր փրկվեցին գաղութատիրության կապանքներից», - ասված է թալիբների հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, արմատականներն իրենց են վերագրում ոչ միայն Բրիտանական կայսրության, այլև ԽՍՀՄ -ի նկատմամբ հաղթանակը: Խոսելով երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին՝ թալիբները գրում են, որ «Միացյալ Նահանգները ձախողվեց մոջահեդների դիմադրության դեմ և ստիպված հեռացավ Աֆղանստանից»: Ամփոփելով պատմության մեջ ունեցած ավանդի վերաբերյալ իրենց գնահատականները՝ արմատականները պնդում են, որ «մեկը մյուսի հետևից երեք խոշորագույն իմպերիալիստական տերությունների են հաղթել երեք դարերի ընթացքում»: