Օգոստոսի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ընդունել է ծաղկեփնջով և ողջունել նրան գերմանական «Guten Tag» (բարի օր) արտահայտությամբ, հայտնում է iz.ru- ն:
Նշենք, որ օգոստոսի 20-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Սա Մերկելի վերջին պաշտոնական այցն է Ռուսաստան: Նա կհեռանա կանցլերի պաշտոնից Գերմանիայում հաջորդ ամիս կայանալիք ընտրություններից հետո: