Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին` հոբելյանի առթիվ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ԲԾայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել նրան ծննդյան70-ամյակի առթիվ:
Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, երկար տարիներիկյանք և հաջողություններ՝ Աստծո զորակցությամբ հովվապետական առաքելությունն իբարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի նպաստ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների և համայն հայության ազգային նպատակների ու իղձերի իրագործման ճանապարհին: