Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովը չի բացառել Աֆղանստանի հետ սահմանակից ՀԱՊԿ անդամ երկրներին արտոնյալ գներով սպառազինության մատակարարումների հնարավորությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կանենք ամեն հնարավորը մեր հարավային սահմաններն ամրացնելու համար»,- լրագրողներին է ասել Բորիսովը՝ պատասխանելով Աֆղանստանին սահմանակից ՀԱՊԿ երկրներին արտոնյալ գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման հնարավորության մասին հարցին:
Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է Աֆղանստանի հարևան երկրներին զենք մատակարարել, եթե «Թալիբան»-ը սպառնալիք դառնա այդ երկրի համար: