Իրանը վերսկսել է բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները Աֆղանստան: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նավթի, գազի և նավթաքիմիական արտադրանքի արտահանողների միության պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Հոսեյնին:
«Արտահանումը վերսկսվել է մի քանի օր առաջ, այն բանից հետո, երբ թալիբները 70 տոկոսով նվազեցրել են Իրանից վառելիքի ներկրման սակագինը»,- ասել է Հոսեյնին:
Շաբաթ օրը Իրանի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լատիֆին հայտարարել է, որ Աֆղանստանի հետ Իրանի սահմանի բոլոր հսկիչ-անցագրային կետերը բաց են և գործում են: