Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներն այսօր ի նշան բողոքի ակցիա իրականացրեցին։ Մինչ Նիկոլ Փաշինյանն ԱԺ դահլիճում ներկայացնում էր կառավարության ծրագիրը, լրագրողներն իրենց համար նախատեսված օթյակում բողոքի ձայն բարձրացեցին ԱԺ տարածքում լրագրողների աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ, փոխանցում է Panorama-ն։
Ակցիայի ընթացքում արագ օթյակ մտան պետական ծառայության աշխատակիցները՝ փորձելով խոչընդոտել լրագրողների ակցիան։
Ու քանի որ օթյակից չէր լսվում լրագրողների ձայնը, նախկին լրագրող, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրացել է նրանց մոտ։
«Եղա նրանց մոտ, արձանագրեցի պահանջները՝ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԱԺ տեղաշարժի սահմանափակումները վերացնելու օրակարգով: ՊՊԾ-ին հորդորում եմ շարունակել պահպանել զգոնությունը և չխոչընդոտել լրագրողների աշխատանքին, նաև ակցիային»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում։