Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի առանձին պլանտացիաներում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Այսօրվա հանձարարականն է ապահովել խաղողի բերքահավաքի ընթացքում անվտանգությունը Մարտունիի շրջանում: Քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծում, բնակիչները դիմել են խաղաղապահ զորակազմի հրամանատարությանն՝ աջակցելու անվտանգության ապահովմանը կայանալիք աշխատանքների ժամանակ»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Պիրոժկովը:
Բերքահավաքը Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում սկսվել է Մարտունիի շրջանի Ճարտար բնակավայրում ռուս սակրավորների կողմից ականազերծման և պայթյունավտանգ առարկաների որոնման աշխատանքներից հետո: