Ռուսաստանը Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշումը բացարձակ սխալ է համարում, Մոսկվան պատրաստ է հետագայում ևս գործընկերներին բացատրել իրադրությունը: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների այս դիրքորոշումը, մենք դա բացարձակապես սխալ ենք համարում: Եվ մենք պատրաստ ենք և համբերությամբ լի մեր թուրք գործընկերներին, ինչպես նաև այլ երկրներին լրացուցիչ բացատրել Ռուսաստանի այս շրջանի իրական վիճակը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Ղրիմի հարթակ» քննարկումներում թուրքական պատվիրակության ելույթը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռուս-թուրքական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, գործընկերային բնույթ են կրում:
Բայց միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ «չի նշանակում, որ այդ հարաբերություններում էական տարաձայնություններ չկան»: «Ղրիմի հարցն էական տարաձայնությունների ոլորտներից մեկն է», - ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը: