ԱԺ-ում քվեարկության դրվեց Կառավարության 2021-26 թթ․ ծրագրին հավանություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու հարցը։
Որոշումն ընդունվեց՝ 70 կողմ ձայնով։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան։
Ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը։
ԱԺ-ի առաջին նստաշրջանն ավարտվեց, երկրորդ նստաշրջանի առաջին նիստը կայանալու է սեպտեմբերի 13-ին։