Նորին գերազանցություն տիկին Անն Լույոն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Facebook–ի էջը։
Տիկին Անն Լույոն դեսպան է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 25-ի հրամանագրով։
Facebook–ի էջում նորանշանակ դեսպանին շնորհավորել է ՀՀ–ում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։ «Շնորհավորում ենք Աննա Լուիին` Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Մաղթում ենք ամենայն հաջողություն այս պատասխանատու և հետաքրքիր առաքելության մեջ»,–գրել է նա, հաղորդում է Sputnik Արմենիան: