Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացան Հայաստանի ազգային հավաքականին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մեր թիմն անցկացրեց առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում՝ Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Հյուսիսային Մակեդոնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Նրանք, ովքեր դեռ երեկ հանդիպում էին անցկացրել իրենց ակումբներում, մարզվում էին ավելի թեթև ռեժիմով: Տակտիկական մարզումներից հետո թիմն անցկացրեց երկկողմանի խաղ, իսկ հետո աշխատեց ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա: