«Համընկնող, կամ շատ մոտ դիրքորոշումներից մտքեր փոխանակեցինք միջազգային խնդիրների վերաբերյալ, հաստատեցիք ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում սերտ համագործակցությամբ մեր պատվիրակությունների փոխգործակցությունը, բարձր գնահատեցինք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտնել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Panorama.am-ը:
Հայտնելով, որ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում խաղաղության և կայունության հաստաման հարցերին՝ Լավրովն ասել է, որ իր հայ գործընկերոջ հետ մանրամասը քննարկել են եռակողմ հայտարարության կատարման ընթացքը և շեշտել է, որ այն օգնեց կանխել արյունահեղությունը՝ հակամարտությունը տեղափոխելով քաղաքական կարգավորման գիծ:
«Մենք հաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետագա գործունեության պահանջված լինելու փաստը»,-հավելել է Լավրովը: