Ռուսաստանի բնակչությունը, ըստ որոշ գնահատականների, կարող էր այժմ հասնել 500 միլիոն մարդու, եթե չլինեին երկրի երկու փլուզումները XX դարում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Օվկիանոս» համառուսաստանյան մանկական կենտրոնում դպրոցականների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ անցած դարի ընթացքում ռուսական պետականությունը երկու անգամ քանդվել է :Պուտինը նշել է, որ 1917 թվականի հեղափոխությունից հետո Ռուսական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց: «Ռուսաստանը «կորցրեց հսկայական տարածքներ, աստիճանաբար վերականգնվեց, այնուհետև տեղի ունեցավ նաև Խորհրդային Միության փլուզումը»», - հիշել է Պուտինը:
«Իսկ ինչո՞ւ: Մենք պետք է մանրակրկիտ վերլուծենք, թե որն էր դրդապատճառը, որն էր այս դրամատիկ իրադարձությունների դրդիչը: Եթե դրանք տեղի չունենային, մենք այլ երկիր կունենայինք: Որոշ փորձագետներ կարծում են, որ մեր բնակչությունը այժմ կկազմեր մոտ 500 միլիոն մարդ: Պարզապես մտածեք դրա մասին », - ընգծել է նա:
Պուտինը նշել է, որ այժմ Ռուսաստանի բնակչությունը կազմում է մոտ 146 միլիոն մարդ: