Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկայում իր երկրին կմատակարարի «տասնյակ» ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ և, հավանաբար, С-400 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով «Բելտա»-ին:
«Երեկ չէ առաջին օրը հրահանգ եմ ստորագրել, Ռուսաստանից մեզ մատակարարումներ կանեն, չեմ ասի, թե ինչ գումարի և ինչ, բայց տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ՀՕՊ ամենակարևոր սպառազինումը: Հավանաբար նաև՝ С-400: Մեզ դրանք շատ են պետք, ես արդեն խոսել եմ դրա մասին»,- ասել է Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը:
«Մի խոսքով, ամենաժամանակակից սարքավորումները: Մենք կվերազինվենք: Եթե զորավարժություններին [Արևմուտք -2021] տեսնենք, որ մեզ այլ բան է պետք, ապա մենք գնումներ ենք կատարելու Ռուսաստանի Դաշնությունից և շահագործման ենք հանձնելու»,-հավելել է Բելառուսի ղեկավարը: