ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնապես հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի քան 45 միլիոն դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Միացյալ Նահանգներն ավելի քան 45 մլն դոլար լրացուցիչ մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինայի ժողովրդին», - նշվում է պետքարտուղարի հայտարարության տեքստում:
Բլինկենի խոսքով՝ Կիևին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը, հաշվի առնելով այս միջոցները, կկազմի 351 միլիոն դոլար՝ սկսած 2014 ֆինանսական տարվանից:
Մարդասիրական օգնության նոր փաթեթը նախատեսված է «Ուկրաինայում դրա կարիքն ունեցող 3,4 միլիոն մարդու համար», այդ թվում ՝ Ուկրաինայի արևելքում հակամարտությունից տուժած տեղահանվածների համար: