ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ում Իսպանիայի ներկայացուցչության թվիթերյան էջին:
Նա նաև հանդես կգա որպես Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ՝ արտաքին և անվտանգության քաղաքականության գծով:
Այս պաշտոնում Կոլոմինան փոխարինում է Ջեյմս Ափաթուրային։