Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հարաբերություններում իրավիճակը աննորմալ է և անբնական, և նա հույս ունի վերականգնել հարաբերություններն ապագայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կարծում եմ, որ այն իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք, բացարձակ աննորմալ է, անբնական: Եվ վաղ թե ուշ, և ավելի լավ է, եթե դա տեղի ունենա վաղ, և որքան շուտ, այնքան լավ, մենք ամբողջությամբ կվերականգնենք մեր հարաբերություններն Ուկրաինայի հետ», - ասել է Պուտինը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ: