ՍԴ-ն վարույթ է ընդունել՝ ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի կայքից:
Գործը կքննվի 2022թ հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին: Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը։ Գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով: Որպես պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Ազգային ժողովը: