«Թալիբան» արմատական շարժումը հրավեր է ուղարկել Թուրքիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Պակիստանին և Կատարին ՝ Աֆղանստանի կառավարության կազմի հայտարարման միջոցառմանը մասնակցելու համար: Այդ մասին երկուշաբթի ՝ սեպտեմբերի 6-ին, հայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը ՝ հղում կատարելով շարժման իր աղբյուրին, փոխանցում է iz.ru-ն:
Ըստ քաջատեղյակ աղբյուրի` նոր կառավարության հայտարարման համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտված են: Միաժամանակ, աղբյուրը հստակեցրել է, որ «շարժման առաջնորդը մնալու է իր պաշտոնում» և «վերահսկելու է կառավարությունը»: