«Եթե նա ուզում է գալ, թող գա: 8-9 տարի է անցել, ինչո՞ւ չի կարող գալ, ի՞նչ եք կարծում, որովհետև վախկոտ է, նապաստակ, վախկոտ մարդ», - ասել է Ղարիբաշվիլին ի պատասխան Սաակաշվիլիի այն հայտարարության, ըստ որի՝ վերջինս երկուշաբթի կհայտարարի Վրաստանի հետ կապված իր ծրագրերի մասին, հայտնում է apsny.ge-ն:
Ինչպես լրագրողներին տված հարցազրույցում նշել է Ղարիբաշվիլին, Սաակաշվիլիի հերթական «հիմար սադրանքը» միայն ժպիտ է առաջացնում:
«Ես շատ եմ ուզում, որ Սաակաշվիլին գա, մենք շատ կզվարճանանք: Ես նրան խոստացել եմ, որ փողկապերի շատ գեղեցիկ հավաքածու կպատրաստեմ և կուղարկեմ բանտ՝ վերանորոգված բանտ: Սա Սաակաշվիլիի ճակատագիրն է», - ասել է Ղարիբաշվիլին: