Կառավարության որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, փոխանցում է Panorama.am-ը:
Նրա թեկնածությունը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մինչ այդ Կարեն Սարգսյանը զբաղեցրել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը և բոլորը նրան ճանաչում են:
«Շնորհակալ եմ վստահության համար, ինձ համար բարձր պատիվ է հայրենի մարզի ղեկավար նշանակվելը»,- ասաց Կարեն Սարգսյանը:
Փաշինյանն էլ նկատեց, որ մարզպետների բոլոր թեկնածուները նույն սխալն են անում՝ դեռ չընտրված շնորհակալություն են հայտնում վստահության համար, հետևաբար իրենց ոչինչ չի մնում, քան հաստատել նրա թեկանծությունը:
Կառավարությունը միաձայն Սարգսյանին նշանակեց մարզպետ: