Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կայցելի սեպտեմբերի 19-ից 22-ը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Սպասվում է, որ սեպտեմբերի 19-ից սեպտեմբերի 22-ը մեր նախագահը մեկնելու է Միացյալ Նահանգներ», - ասել է Էրդողանի վարչակազմը:
Առաջիկա այցի ծրագիրն այս պահին հայտնի չէ: Միևնույն ժամանակ թուրքական ԶԼՄ-ները Էրդողանի այցն ԱՄՆ «չափազանց կարևոր» են համարում: