Հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման շուրջ տվյալ պահին կոնկրետ ծրագրեր չկան: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ընթանում են ռուս-ամերիկյան շփումներ տարբեր մակարդակներով, սակայն այս պահին կոնկրետ գնահատականներ չկան ամենաբարձր մակարդակով շփումների համար»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե Մոսկվան և Վաշինգտոնը բանակցություններ են վարում Պուտինի և Բայդենի նոր հանդիպումը հոկտեմբերին կազմակերպելու համար: Նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսին Ժնևում: