ՀՀ ՄԻՊ․ ադրբեջանցիները լարվածություն են ստեղծում հայ հասարակության մեջ
44-օրյա պատերազմից հետո Հայաստանում և Արցախում միևնույն խնդիրներն են առաջացել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հաղորդում է News.am-ը։
Նա պարզաբանեց, որ սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող քաղաքականությունը ոչ մի կերպ չի փոխվել։ «Այն ամբողջությամբ հիմնված է ընդհանուր թշնամական քաղաքականության վրա՝ ուղղված հայերի դեմ»,-նշեց Թաթոյանը։ Նա նկատեց որ հարձակման են ենթարկվում նույնիսկ հովիվները։ «Մենք նույնիսկ սեփականության իրավունքի խախտման դեպքեր ունենք։ Կան կադաստրային ապացույցներ, որոնցում նշվում է, որ մարդիկ ժառանգել են հողը, սակայն այդ տարածքում ադրբեջանցիներ են բնակվում։ Խախտվել են մարդկանց տեղաշարժի, ջրամատակարարման, կյանքի համար սանիտարական պայմանների իրավունքները»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները լարվածություն են ստեղծում հայ հասարակության մեջ, ինչը դրսևորվում է այլ կերպ։ Օրինակ, նրանք իրականացնում են բավական ագրեսիվ տեղեկատվական հարձակումներ։