«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն՝ հղում կատարելով ընկերության տելեգրամյան ալիքի հաղորդագրությանը:
Սեպետմբերի 6-ին գազամուղի օպերատոր Nord Stream 2 AG ընկերությունը հայտնել էր Բալթիկ ծովում վերջին խողովակի միակցման աշխատանքների մասին: Սեպտեմբերի 8-ին Bloomberg գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ գազատարով առաջին մատակարարումները տեղի են ունենալու հոկտեմբերի 1-ին:
Ըստ գազատարի նախագծի՝ Բալթիկ ծովի հատակով երկու գիծ է գնում դեպի Գերմանիա: Գազատարի երկարությունը 1234 կմ է, որով տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ կարող է անցնել: